Պորտուգալիայի հավաքականը դարձավ Ֆրանսիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը: Կիսաեզրափակիչում պորտուգալացիները 2:0 հաշվով առավելության հասան Ուելսի հավաքականի նկատմամբ:
Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2016-ում առաջին հաղթանակը տարավ հիմնական ժամանակում: Խմբային փուլի 3 խաղերն էլ Ֆերնանդու Սանտուշի թիմն ավարտել էր ոչ ոքի, իսկ 1/4 եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր լեհերին:
31-ամյա Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը մասնակցեց Եվրոպայի 3 առաջնությունների կիսաեզրափակիչներին: Հիշեցնենք, որ եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին վիճարկելու են աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան ու Ֆրանսիան:
Եվրո-2016, կիսաեզրափակիչ
Պորտուգալիա – Ուելս՝ 2:0
Կրիշտիանու Ռոնալդու, 50, Լուիշ Նանի, 53