
Երեկ` հոկտեմբերի 12-ին, կեսօրին մոտ հակառակորդը կրակ է բացել Ներքին Կարմիրաղբյուրի խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք աշխատելիս են եղել հանդերում: Մեքենայի ուղղությամբ կրակի արդյունքում կրծքավանդակի ձախ կողմի հետին մասից վիրավորվել է Նավուր գյուղի բնակիչ Հայկ Ստեփանի Քոսակյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ “Ֆեյսբուքում” կատարած գրառմամբ: Նա այժմ գտնվում է Բերդի քաղաքային հիվանդանոցում, վիճակը միջին ծանրության է: