Խոշոր վթար ԱՄՆ դեսպանատան դիմաց. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, երեկ՝ ժամը 21:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. բախվել են “Մերսեդես” մակնիշի 21 ՏD 222 համարանիշի, “Վազ” 2121 մակնիշի 17 ՍՍ 137 համարանիշի և “Օփել աստրա” մակնիշի У 315 ВP 190 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին տեղեկացնում է Shamshyan .com–ը:
Բախման հետևանքով “Մերսեդեսը” կողաշրջվել է, իսկ 2 հոգու քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և ժամանած շտապօգնությունը նրանց տեղափոխել է հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը:
Մանրամասները՝ Shamshyan .com-ում
 




Լրահոս