
«Լոս Անջելես Գելեքսի»-ի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը կարող է անցնել մարզչական գործունեության: 36-ամյա ֆուտբոլիստն արդեն իսկ առաջարկ է ստացել Անգլիայի հավաքականից և այն ընդունելու դեպքում կանցնի աշխատանքի Անգլիայի հավաքականի մարզչական շտաբում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջերարդը հայտարարել էր, որ կցանկանար ապագայում զբաղվել մարզչական գործունեությամբ: