Մոսկվայում ձերբակալվել է 400 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախօրեի գիշերը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Բիրյուլևո շրջանում բռնկված անկարգությունների հետևանքով վիրավորվել է 23 մարդ, այդ թվում` 8 ոստիկան: 
Վիրավորներից 8-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Տուժել են նաև խանութներ և մեքենաներ` ազգայնական կոչերի և հրաժարականների պահանջների ներքո:
Մոսկվայի հարավային շրջանում գտնվող այս թաղամասում կիրակի գիշերը անհայտ անձը դանակով սպանել էր մի երիտասարդի և չքվել անհայտ ուղղությամբ: Թաղամասի բնակիչները հավաքվել էին` իրավապահ մարմիններից պահանջելով սպանության արագ բացահայտում: Սակայն հավաքը վերածվել էր անկարգությունների, որի արդյունքում ձերբակալվել է 400 մարդ: 
Ռուսական “Серебряный дождь” ռադիոկայանը հայտնել է, որ Մոսկվայում զանգվածային անկարգությունների պատճառ դարձած մարդասպանն ադրբեջանցի է:




Լրահոս