Վանաձորում ավտոմեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 13-ին,  ժամը 13.05-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տավրոսի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքում ավտոմեքենա է  այրվում:  Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.50-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել նշված հասցեի թիվ 6/Ա տան դիմաց կայանված, 1961 թ. ծնված Արմեն Ղ.-ին ամրակցված ,ՎԱԶ-2109ե  մակնիշի ավտոմեքենայում:
Արմեն Ղ.-ն հայտարարել է, որ ավտոմեքենայից գազի հոտ է զգացել և հավանական է, որ հրդեհն առաջացած լինի գազի արտահոսքից: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 13.12-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով: Հրդեհի առաջացման պատճառները, վնասի չափը և հանգամանքները պարզվում են:




Լրահոս