Ուիմբլդոն. Սերենա Ուիլյամսը եզրափակիչում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս է եկել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչ: Ամերիկացի մարզուհին մրցեց ռուսաստանցի Ելենա Վեսնինայի հետ և  հաղթեց 6:2, 6:0 հաշվով: Առաջին ռակետը կատարեց 11 էյս:

Եզրափակիչում Ուիլյամսի մրցակիցը կարող է լինել ավագ քույրը: Կիսաեզրափակիչում Վինուս Ուիլյամսը կմրցի գերմանացի Անժելիկա Կերբերի հետ:




Լրահոս