Ով կլինի Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ի Լոռու մարզային կառույցն արդեն տվել է Վանաձորում ՀՀԿ-ի ցուցակի առաջին համարի անունը և նա Մամիկոն Ասլանյանն է, իսկ Գյումրու հետ կապված դեռեւս մարզային և տարածքային կառույցները որոշում չունեն: Այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին ՀՀԿ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ հարցին, Շարմազանովը նշեց.  «Կոռեկտ չի, քանի դեռ մարզային կառույցը չի քննարկել այդ հարցը, ես այստեղ մեկնաբանություններ անեմ»:  Այդուհանդերձ ՀՀԿ խոսնակը չբացառեց, որ հնարավոր է իրենց ցուցակը գլխավորի հենց Սամվել Բալասանյանը:

Հիշեցնենք, որ Ասլանյանի` ՀՀԿ թեկնածուն լինելու մասին տեղեկությունը հրապարակել էինք դեռևս հունիսի 18-ին, իսկ օրեր անց էլ ՀՀԿ Լոռու մարզային խորհրդի նիստում էլ վերջնականապես լուծվել է թեկնածության հարցը:




Լրահոս