Հայտնի է Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ թեկնածուի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում այսօր տեղի է ունեցել ՀՀԿ-ի Լոռու Մարզային խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվել է Վանաձորի քաղաքապետի առաջիկա ընրություններում կուսակցության թեկնածուի հարցը:

Նիստից հետո Լոռու մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ավագանու անդամ Վահե Դոխոյանը նշեց, որ կուսակցությունը որոշում է կայացրել քաղաքապետի առաջիկա ընտրություններում առաջադրել Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակել էինք, որ ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է հենց Ասլանյանը:




Լրահոս