Երևանում նախկին փեսան կացնահարելով սպանել է զոքանչին, վիրավորել կնոջն ու աներոջը. դեպքի վայրում կտրած մատ է հայտնաբերվել. Shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սողոմոն Տարոնցի 7-րդ շենքի 1-ին բնակարանի մոտ կնոջ դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 58-ամյա Կարինե Մանսուրյանի դին՝ կացնահարված վիճակում: Պարզվել է նաև, որ նույն հասցեից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 37-ամյա Թագուհի Մանսուրյանը և 62-ամյա Վաչագան Մանսուրյանը: Վերջիններս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Հայտնաբերվել է նաև արյունոտ կացին և ձեռքի կտրած մատ:

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչ Սարոյանի որոշմամբ ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի բնակիչ, 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը:

Հարևանները նշում էին նաև, որ այս ընտանիքում կռվախնձորը եղել է երեխան, քանի որ Վ. Մարտիրոսյանն ու Թ. Մանսուրյանը ամուսնալուծվել են, իսկ Վ. Մարտիրոսյանը մի քանի անգամ նրանց նկատմամբ քրեորեն պատժելի արարքներ է կատարել, ու անգամ քննչական բաժինը նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել է Շենգավիթի դատարան:

Մանրամասները`  այստեղ

Լուսանկարը`  shamshyan.com-ի




Լրահոս