Հրդեհ Արեվաշատ գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արեւաշատ գյուղի սկզբնամասում գտնվող տնից ծուխ է նկատվում: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բարեկամության փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.28-ին, մարվել` 12.53-ին: Այրվել են անկողնային պարագաներ, ննջասենյակի առաստաղը (12 քմ), պահարան (2 քմ), պատուհան (1,5 քմ):




Լրահոս