ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Դալասում տեղի ունեցած հրաձգության հետ կապված հայտարարություն է արել, փոխանցում է BBC-ն:
Տեղի ունեցածը նա սարսափելի հարձակում է անվանել, որին արդարացում չկա:
«Յուրաքանչյուր ամերիկացու անունից պետք է ասեմ, որ մենք սարսափած ենք տեղի ունեցած իրադարձություններից, և մենք ցավակցում ենք Դալասի ոստիկանության դեպարտամենտին »,-ասել է ԱՄՆ նախագահը:
Օբաման նաև հայտարարել է, որ սպանության հետաքննությանը միացել է նաև Հետաքննությունների դաշնային բյուրոն:
Դալասի հրաձգության արդյունքում, վերջին տվյալներով, 5 ոստիկան է սպանվել: