Դալասում 4 ոստիկան է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալաս քաղաքում անհայտ անձը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, 4 ոստիկան է զոհվել, փոխանցում է Fox News-ը:

Տեղեկությունը Թվիթերի էջում հրապարակել է Դալասի ոստիկանության դեպարտամենտը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հրաձգության մեջ կասկածվող երկու անձինք ձերբակալվել են: Նշվում է, որ նրանցից մեկն ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը:

Ընդ որում, երկրորդը ակտիվ հրաձգություն է սկսել հատուկ նշանակության ուժերի հետ: Դեպքի վայրում կասկածելի փաթեթ է հայտնաբերվել, որն ուսումնասիրում են սակրավորները:




Լրահոս