Արա Աբրահամյանը երիտասարդ մի աղջնակի ձեռքից բռնած մտել է ԿԳՆ. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ երեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը այցելել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն: Թե ինչ է կորցրել ռուսաստանաբնակ գործարարը Հայաստանի ԿԳ նախարարությունում՝ դժվար է ասել, «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ առավոտյան նա նախարարություն է մտել երիտասարդ մի աղջնակի ձեռքից բռնած:

Մեզ չհաջողվեց ԿԳ նախարարությունից պարզաբանում ստանալ այս առնչությամբ, սակայն մի բան պարզ էր, Հայաստանը «դեմոկրատիկ, ազատ, անկախ պետություն» դարձնելու հակում ունեցող մեր հայրենակիցը Կառավարության 3-րդ շենքում գտնվող բոլոր գերատեսչություններից գերադասել էր ԿԳ նախարարությունը»:

Ավելi մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս