Պարտությունն Արթուր Աբրահամին վերադարձրել է որսորդի բնազդը. Ուլլի Վեգներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանացի հայտնի մարզիչ Ուլլի Վեգները պատմել է գերմանաբնակ հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի էմոցիոնալ տրամադրվածության մասին: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Աբրահամը պարտվել էր WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին երիտասարդ Հիլբետո Ռամիրեսին  (34-0, 24 КО):

«Պարտությունը սթափեցրել է Աբրահամին: Այն առավել կենտրոնացրել է նրան: Այժմ նա առանց տիտղոսի է և նրա մոտ է վերադարձել որսորդի բնազդը: Նրա մոտ կրկին հայտնվել է մոտիվացիան և նպատակը, որը նա ցույց կտա հուլիսի 16-ին »,- ասել է մարզիչը:

«Իհարկե, դա մեծ հիասթափություն էր: Սակայն այժմ մենք կրկին աշխատում ենք ողջ ուժով, որպեսզի կրկին փառքի հասնենք: Ես հավատում եմ, որ նա կրկին չեմպիոն կդառնա»,- հավելել է Վեգները:




Լրահոս