Հրապարակ.Այսօր Հայաստանում չկա որեվէ ընդդիմադիր ուժ.Սասուն Միքայելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սասուն ջոկատի հրամանատար, Սասուն Միքաելյանը հարցազրույց է տվել “Հրապարակ” օրաթերթին: Ներկայացնում ենք հարցազրույցից հատված:
 -Պարոն Միքայելյան, քաղա֊քական դաշտը կարծես ամայա֊ցած է, ամենասկզբունքային հար֊ցերում իշխանությունն ու ընդդի֊մադիրները վերջերս կարծես հա֊մակարծիք են, կա՞ արդյոք նոր ու֊ժի անհրաժեշտություն, ավելի ճիշտ՝ հնարավո՞ր է այս պարագա֊յում որևէ նոր ուժի գործունեու֊թյան դաշտ տրվի:
-Եթե ամայացած է դաշտը, ո՞նց կարող է նոր ուժի անհրաժեշ֊տություն չլինի, ես պատասխանատու հայտարարություն եմ անում, որ այսօր Հայաստանում չկա որևէ ընդդիմադիր ուժ, դրանք բոլորը որևէ թևով կապված են իշխանու֊թյան հետ: Իսկ եթե մի երկրում չկա ընդդիմություն, ապա երկիր էլ չկա, իշխանություն էլ չկա, մեզ մոտ ոչ թե իշխանություն է, այլ բանդա:
 -Հենց այդ մասին եմ ասում, որպես կանոն, ընդդիմադիրների գոյությունը մեզ մոտ զգացվում է ընտրությունից ընտրություն, կարճ ժամանակով, նոր ուժն ի՞նչ պետք է անի այսօր:
 -Մենք գալիս ենք որպես ընդ֊դիմություն, մենք չենք գալիս, որ գոռանք՝ փախեք, թռեք, հեռացեք, կորեք: Մենք ժողովրդի դատին ենք դնելու մեր՝ կազմակերպություն կլինի, ուժ կլինի, փակագիծը չեմ ուզում բացել, հետո, երբ ժողո֊վուրդը հավանություն կտա, կգոր֊ծենք, եթե չէ՝ ուրեմն էնքան մարդ ենք, որ կարող ենք հրաժարվել՝ հայտարարելով, որ չկարողացանք ժողովրդի վստահությունը շահել ու հեռանում ենք ասպարեզից: Բայց ոչ թե գանք ու խաղեր տանք, ամեն անգամ ժողովրդին բերենք հրապարակ, հետո թողնենք- փախնենք՝ ժողովուրդը մնա հրա֊պարակում կամ երկրից արտա֊գաղթի:
 Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք “Հրապարակ”-ի այսօրվա համարում:




Լրահոս