«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ գնումների աջակցման կենտրոնն իր բացասական եզրակացությունն է տվել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կարիքների համար հայտարարված շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի վերաբերյալ:
Բանն այն է, որ ԴԱՀԿ-ն իր կարիքների համար գնել է քարթրիջների լիցքավորում ծառայությունը, մինչդեռ գնման առարկա են հանդիսացել համացանցային ծառայությունները: Ինչը, ըստ գնումների աջակցման կենտրոնի, չի համապատասխանում ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 69-րդ կետով սահմանված պահանջներին: Իսկ գնման առարկայի տեխնիկական առանձին բնութագրեր ունեցող գնումները խմբավորված են 1 չափաբաժնում, ինչը չի համապատասխանում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին: