Խոշոր ավտովթար Երեվանում. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan .com-ը:
Ժամը 08:00-ի սահմաններում Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 77 VՍ 773 համարանիշի, Mercedes մակնիշի 21 ՏԼ 186 համարանիշի և ВАЗ 21 015 մակնիշի 29 ՏՕ 457 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները: 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում արդեն 2 օր է, ըստ բնակիչների՝ լուսակիրը չի աշխատում, ինչն էլ վթարի պատճառ է դարձել ու, եթե Երևանի քաղաքապետարանի պատասխանատու չինովնիկները նստատեղերը բարձրացնեին փափուկ աթոռներից ու վերացնեին լուսակրի խոտանը, ապա վթարը տեղի չէր ունենա: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը:
Ըստ Shamshyan .com-ի




Լրահոս