Մահվան ելքով պատահար Ալավերդի-Ախթալա ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Ախթալա ճանապարհի 9-րդ կմ-ին բախվել է “ՄԱՆ” մակնիշի ավտոբուսի: Պատահարի հետևանքով  “Մերսեդես”-ի ուղևորը` 1990 թ. ծնված Ավետիք Ջանինյանը, մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:




Լրահոս