Թուրքիան Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հույս ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարաբերությունների կարգավորումից հետո Թուրքիան Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցով բանակցություններ սկսելու հույս ունի: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին:

«6 ամիս առաջ մենք դրական կետում էինք: Մենք սկսել էինք Թուրքիայի և Ռուսաստանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցով բանակցությունները: Դա մեծ նշանակություն ունի: Այժմ մենք շարունակում ենք այդ նույն կետից, որի վրա կանգնել էինք»,-ասել է նա ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչևի հետ հանդիպման ժամանակ:

Բանակցությունները դեռևս ակտիվ փուլ չեն մտել:




Լրահոս