Պատկերացրեք բյուջեն ինչ աղետալի վիճակում է գտնվում, որ սոցփաթեթների մանր գումարները նշանակություն ունեն. Լևոն Շիրինյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական կոռուպցիայի, սոցփաթեթների վերացման և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ն զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց.

«Հայաստանն ակտուալ վիճակում է և կոռուպցիայի նման մաշտաբների շարունակությունը ուղղակի պետականության քայքայման վտանգ է ներկայացնում: Այստեղ լավի վատի հարց չի, կամ լինելու է կամ չի լինելու: Ինձ թվում է հարցը լղոզվում է: Դա բացատրվում է քաղաքական կամքի բացակայմամբ, բայց դա ինքնին այդպես չէ»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի գնահատմամբ` քաղաքական կամք չկա, որովհետև իշխող դասակարգը և այն շերտը, ովքեր, որ պայքարում են կոռուպցիայի դեմ կամ ովքեր, որ զբաղվում են կոռուպցիայով դրանք պայմանավորված են նրանով, որ եթե չլինի կոռուպցիա, չի լինի պայքար:

«Այստեղ քաղաքական շահի կատեգորիան բացակայում է: Չկա քաղաքական կամք, չկա քաղաքական շահ: Պետական համակարգն օգտագործել անձնական սեփականության կուտակման համար, իսկ դա նշանակում է, որ պետության բնույթը պետք է փոխվի: Մեր պետականությունը կորպորատիվ պետականություն է»-ասաց քաղաքագետը :

Իսկ այն հարցին, թե արդյոք սոցփաթեթների այդ «մանր» գումարները կլցնեն բյուջեն թե ոչ Լևոն Շիրինյանը պատասխանեց այսպես. «Պատկերացրեք բյուջեն ինչ աղետալի վիճակում է գտնվում, որ այդ մանր գումարները նշանակություն ունեն բյուջեի համար: Ինչ բյուջե է որտեղ նշանակություն ունի թոշակառուին 1000 դրամով թոշակ չտալը: Մենք պետք է ընդամենը մեր ուղեղը աշխատեցնենք: Այդքան բան».- եզրափակեց քաղաքագետ Շիրինյանը:

Մանրամասներն ArmLur.am– ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս