Լաս Վեգասում ավարտվել է խառը մենամարտերի մարաթոնը UFC 200 հոբելյանական մրցաշարով: Ցավոք, չի կայացել Ջոնս-Կորմիե մենամարտը, սակայն ականատես ենք եղել Սեյջա Նոտկատա-Էնրիկե Մարինա մենամարտին:
Ներկայացնում ենք այս տարվա գլխավոր մրցաշարի եզրափակիչ արդյունքները.

UFC 200-ի նախնական մարտերը.
Թեթև քաշային կարգ, տղամարդիկ. Ջիմ Միլլերը 1-ին ռաունդում հաղթել է Տականորի Գոմիին տեխնիկական նոկաուտով (ձեռքերով հարվածներ),

Միջին քաշային կարգ, տղամարդիկ. Գեղարդ Մուսասին 1-ին ռաունդում հաղթել է Տիագո Սանտոսին տեխնիկական նոկաուտով (ձեռքերով հարվածներ),

Թեթև քաշային կարգ, տղամարդիկ. Ջո Լոուզոն 1-ին ռաունդում հաղթել է Դիեգո Սանչեսին տեխնիկական նոկաուտով (ձեռքերով հարվածներ),

Թեթև քաշային կարգ, տղամարդիկ. Սեյջ Նորտկատը հաղթել է Էնրիկե Մարինային դատավորների միաձայն որոշմամբ (29-28, 29-28, 29-28),

Թեթևագույն քաշային կարգ, տղամարդիկ. Տի Ջեյ Դիլլաշոուն հաղթել է Ռաֆայել Ասսունսաոյին դատավորների միաձայն որոշմամբ (30-27, 30-27, 30-27),

Կիսամիջին քաշային կարգ, տղամարդիկ. Քելվին Գաստելումը հաղթել է Ջոնի Հենդրիկսին դատավորների միաձայն որոշմամբ (30-27, 30-27, 30-27),

Թեթևագույն քաշային կարգ, կանայք. Ջուլիանա Պենիան հաղթել է Քեթ Զինգանոյին դատավորների միաձայն որոշմամբ (29-28, 29-28, 29-28):

UFC 200-ի գլխավոր մենամարտերը.
Ծանր քաշային կարգ, տղամարդիկ. Քեյն Վելասկեսը 1-ին ռաունդում հաղթել է Թրեվիս Բրաունին տեխնիկական նոկաուտով (ձեռքերով հարվածներ),

Կիսաթեթև քաշային կարգ, տղամարդիկ. ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար մարտ. Ժոզե Ալդոն հաղթել է Ֆրենկի Էդգարին դատավորների միաձայն որոշմամբ (49-46, 49-46, 48-47),

Կիսածանր քաշային կարգ, տղամարդիկ. Դանիել Քորմիեն հաղթել է Անդերսոն Սիլվային դատավորների միաձայն որոշմամբ (30-26, 30-26, 30-26),

Ծանր քաշային կարգ, տղամարդիկ, Բրոք Լեսնարը հաղթել է Մարկ Հանթին դատավորների միաձայն որոշմամբ (29-27, 29-27, 29-27),

Թեթևագույն քաշային կարգ, կանայք. տիտղոսային մարտ. Ամանդա Նունիեսը հաղթել է Միշա Թեյթին 1-ին ռաունդում՝ մարտական հնարք կիրառելով (խեղդում մեջքից) և դարձել փրոմոուշենի նոր չեմպիոն:

Գլխավոր մենամարտերի տեսագրությունները`

























































































