ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մայիսի 12-ի հայտնի ելույթից հետո, որտեղ հանձնարարեց անցնել խնայողությունների ռեժիմի, բոլոր գերատեսչությունները լծվել են իրենց հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների կրճատման գործընթացին:
ArmLur.am-ը Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկացավ, որ քաղաքապետարանն աճուրդի է հանել Երևանի համայնքի սեփականություն համարվող 14 ավտոմեքենա, և Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների սեփականություն համարվող 12 ծառայողական ավտոմեքենա:
Աճուրդի հանված փոխադրամիջոցների մեջ մեծ թիվ են կազմում ԳԱԶ մակնիշի ավտոմեքենաները, որոնցից, օրինակ, ԳԱԶ 24-11 մակնիշի համար մեկնարկային գին է սահմանվել 110 հազար դրամը: Աճուրդի է հանվել նաև Երևան համայնքի սեփականություն համարվող Toyota Prado և Toyota Land Cruiser 4.5 ծառայողական ավտոմեքենաները, որոնց մեկնարկային արժեքը, համապատասխանաբար, կազմում է 7.200.000 և 7,600.000 հազար դրամ:
Իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների սեփականություն համարվող 12 ծառայողական ավտոմեքենաներից ամենաթանկարժեքը UAZ 374101-ն է, որի մեկնարկային գին է սահմանվել 1 մլն դրամը: