ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ընտրազանգվածների 60 տոկոսը իշխանամետ է, ազգաբնակչության 70 տոկոսը գտնվում է աղքատության շեմին»:Ահարոն Ադիբեկյան «Հայոց աշխարհ»Իհարկե, Ադիբեկյանի ասածների մեջ տրամաբանություն փնտրելը, մեղմ ասած, այնքան էլ շնորհակալ գործ չէ: Բայց պետք է արձանագրել, որ «ծերուկը գնալով անտանելի է դառնում»: Եթե առաջներում Ադիբեկյանն իրեն նեղություն էր տալիս գոնե 10-15 հոգու հարցախույզ անել, նոր իշխանահաճո թվեր նկարել, ապա այժմ, ամենայն հավանականությամբ, խաղաքարտերի միջոցով է ստանում սոցիոլոգիական հետազոտության պատկերը: Այլապես ինչպե՞ս կարող է աղքատության մեջ գտնվող մարդը լինել իշխանամետ, հայտնի է միայն Սուտիբեկյանին: Վերջինիս գուցե թվում է, որ իշխանական վերնախավում ընդունված մազոխիզմը գերադասում են նաեւ հասարակ մարդիկ:




Լրահոս