“Նուբարաշեն” ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Գնունի Վարդանյանը դադարեցրել է հացադուլը և քանդել բերանը: Այդ մասին “Փաստինֆո”-ի թղթակցին հայտնեց ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Այս մասին տեղեկացնմում է “Փաստինֆոն”: Ցմահ դատապարտյալը նման քայլի էր դիմել, քանի որ իրեն այլ խուց տեղափոխելու խնդրանքը ՔԿՀ-ի վարչակազմի կողմից բազմիցս մերժվել է: Գոռ Ղլեչյանի խոսքով՝ “դատապարտյալի հետ խոսել են և բացատրել, որ նրա պահանջները անօրինական են, ինչը նա հասկացել է, որից հետո տեղափոխվել է իր հին խուց”: Նշենք, նաև որ երեկ Պաշտպանի աշխատակազմը ահազանգ էր ստացել, որ “Նուբարաշենե ՔԿՀ-ում գտնվող և օրեր առաջ բերանը կարած ու հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալ Գնունի Վարդանյանը ինքնախեղման փորձ է արել և վնասել ձեռքը: Պաշտպանի արագ արձագանքման խմբի աշխատակիցները շտապ մեկնել են “Նուբարաշեն” ՔԿՀ:
Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից՝ դատապարտյալի հետ զրույցում նա հայտնել է, որ գնացել է այդ քայլին, քանի որ բազմիցս դիմել է կալանավայրի վարչակազմին, որպեսզի իրեն տեղափոխեն մեկ այլ խուց, սակայն իր խնդրանքը մերժվել է: Նա նաև նշել է, որ դժգոհություններ ունի վարչակազմի ներկայացուցիչներից և դիմում է ներկայացրել Պաշտպանին: Գնունի Վարդանյանի դիմումն ընդունվել է վարույթ և առաջիկայում գրություններ կուղարկվեն պատկան մարմիններին: Առանձնազրույցի ընթացքում Պաշտպանի աշխատակիցները հորդորել են դատապարտյալին դադարեցնել հացադուլը և քանդել բերանը, սակայն նա պնդել էր, թե կհամաձայնի դա անել իր պահանջները բավարարվելու դեպքում: