ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ քաղաքացիներին կոչ է արել չհավատալ աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացման մասին նախընտրական խոստումներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եկեք ազնիվ խոսենք: Ով էլ լինի իշխանության գլխին, նա չի կարող 5 անգամ բարձրացնել աշխատավարձերն ու կենսաթոշակները, եթե նա, իհարկե, չի ցանկանում ողջ աշխարհով սփռել իր երկիրը, սնանկացնել պետությունն ու ոչնչացնել բյուջեն»,-ասել է Մեդվեդևը «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնել են, որ Համաշխարհային բանկը Ռուսաստանում աղքատների թվի կտրուկ աճ է գրանցել: