Ֆրանսիայում ավարտված ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում խաղադաշտում ամենաշատ ժամանակ անցկացրել է Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Ռուի Պատրիսիուն:
28-ամյա դարպասապահը Եվրո-2016-ում հանդես է եկել 720 րոպե: Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Լուիշ Նանին, որը խաղադաշտում անցկացրել է 706 րոպե: Երրորդ տեղը բաժանում են ֆրանսիացիներ Պատրիս Էվրան, Բակարի Սանյան ու Հուգո Լյորիսը՝ 660-ական րոպե: