Սյունիքի մարզում միկրոավտոբուսը գլորվել է ձորը. 2 զոհ, 3 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Mercedes Benz մակնիշի 181 ՕԼ 64 համարանիշի միկրոավտոբուսի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 252-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել Որոտանի ձորը:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, 3 հոգի տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ԱԻՆ հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ-քննչական խումբը:
 Մանրամասները՝ shamshyan.com-ում 




Լրահոս