Հարց քաղաքացիներից` ՀՀ-ում հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության, քանի կատեգորիաների է բաժանված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ՀՀ-ում հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության, քանի կատեգորիաների է բաժանված:

Տիգրան Մխոյան (51 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Մխոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների), դասակարգվում է՝
1) գյուղատնտեսական նշանակության,
2) բնակավայրերի,
3) արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության,
4) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների,
5) հատուկ պահպանվող տարածքների,
6) հատուկ նշանակության,
7) անտառային,
8) ջրային,
9) պահուստային հողերի:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հողի տիրապետումը, օգտագործումը եւ տնօրինումը չպետք է վնաս պատճառի շրջակա բնական միջավայրին, երկրի պաշտպանունակությանն ու անվտանգությանը, չպետք է խախտի քաղաքացիների եւ այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը:




Լրահոս