Այս շաբաթվա ընթացքում Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Անդրեյ Շեւչենկոն: Sportarena.com-ը հայտնում է, որ Շևչենկոն Ուկրաինայի ֆուտբոլի Ֆեդերացիայի հետ 2-ամյա պայմանագիր կկնքի, որը կարող է երկարաձգվել եւս 1 տարով:
Հավելենք, որ Աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլում Ուկրաինայի ընտրանին կմրցի Իսլանդիայի, Թուրքիայի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի եւ Կոսովոյի հավաքականների հետ: