Շևչենկոն կսկսի մարզչական կարիերա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևի «Դինամո»-ի, իտալական «Միլանի» և Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն հայտնել է, որ մտադիր է սկսել մարզչական կարիերա:

«Այժմ ես ավարտում եմ Pro կատեգորիայի մարզչական կուրսեր և մոտ ժամանակներս մտադիր եմ սկսել մարզչական կարիերա», – նշել է Շևչենկոն:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականի նախկին ավագն ու լավագույն ռմբարկուն (48 գնդակ) պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան ավարտել է 2012թ. :




Լրահոս