shamshyan.com-ը գրում է, որ Արցախի Մեծ Շեն գյուղում մեծ թափով Մշակույթի տունն է կառուցվում: Երկհարկանի կառույցի շինարարությունը նախատեսվում է ամռան ընթացքում ավարտել ու բացումն անել: Գյուղապետը վստահ է, մշակույթի տունը կնպաստի, որ համայնքում մշակութային միջոցառումները ավելանան: Բայց առանց մշակույթի տան էլ գյուղում վատ չեն ապրում:
Սլավիկ Խուրշուդյանը հպարտությամբ է ասում, հարեւան գյուղերում երազում են այն մասին ինչ Մեծ Շենն արդեն ունի: Առաջխաղացումը գյուղի բարեգործների` ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն եւ Սառա Եսայանների շնորհիվ է: Վաստակավոր բժիշկը հայրենի գյուղից վաղուց էր հեռացել, սակայն կապը չէր կտրել, կյանքի ընթացքում այստեղ հաճախ էր լինում, բարեգործական բազմաթիվ ծրագրեր իրականացնում:
Մանրամասները` shamshyan.com-ի տեսանյութում: