ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆիլմ` նվիրված վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային հեռուստաընկերությունը ֆիլմ է նկարահանել` նվիրված ՀՀ վաստակավոր բժիշկ, երջանկահիշատակ Կառլեն Եսայանին:

ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանը տարիներ շարունակ բազմաթիվ բարեգործություններ է իրականացրել Հայաստանում և Արցախում:

Անվանի բարերարի եւ նրա ընտանիքի կողմից մինչեւս օրս Հայաստանում եւ Արցախում իրականացվել են ահռելի աշխատանքներ: 2019 թվականի սկզբից Արցախի Մեծ Շեն համայնքում նրա ընտանիքի միջոցներով իրականացվում են սալիկապատման ահռելի աշխատանքներ: Չնայած վաստակավոր բժիշկը հայրենի գյուղից վաղուց էր հեռացել, սակայն կապը երբեք չի կտրել եւ այս ընթացքում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: Մեծ Շենը նախկինում 5 եկեղեցի է ունեցել, սակայն դրանցից ոչ մեկ խորհրդային տարիներին չի պահպանվել: 70 տարուց ավելի գյուղի հավատացյալների ցանկությունը թեկուզ մի փոքրիկ աղոթատեղի ունենալն էր: Եսայանների շնորհիվ գյուղացիների ցանկությունն իրականություն դարձավ:

Տեսանյութը` այստեղ 




Լրահոս