ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես աշխատում եմ դպրոցում եւ ունեմ ընդամենը 9 դասաժամ: Արդյո՞ք կարող եմ օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից, թե՞ դասաժամերի քանակը բավական չէ դրա համար:

Զարուհի Ստեփանյան (30 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ կառավարության N 1691-Ն որոշման՝ սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակաս աշխատաժամանակ ունենալու դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով (օրինակ՝ կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի 132.000 դրամի կեսը՝ 66.000 դրամ):
Ապահովագրական ընկերությունը սոցիալական փաթեթի հատկացման գործընթացի հետ առնչություն չունի, մենք միայն տրամադրում ենք առողջության ապահովագրության վկայագիր սոցիալական փաթեթի ներքո: Ձեզ տրամադրվում է սոցիալական փաթեթ, թե ոչ` կարող եք ավելի հստակ ճշտել դպրոցի հաշվապահությունից:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական
ընկերություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
2013թ. սկզբին ՀՀ ֆինանսների այն ժամանակվա նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ սոցփաթեթում կընդգրկվի եւս 30.000 մարդ: Սոցիալական փաթեթի համար 2013թ. պետբյուջեից տրամադրվել է 21,5 մլրդ դրամ: Իսկ հարցին, թե երբ բուհերի եւ բժշկական կենտրոնների աշխատողներին սոցփաթեթում ընդգրկելու հնարավորություն կտրամադրվի, նախարարը պատասխանել է. «Կնայենք բյուջեի հնարավորություններին»: Հարց է առաջանում. իսկ բյուջեն հնարավորություն տալի՞ս է վերին օղակներին, նաեւ` հենց նույն Վ. Գաբրիելյանին, միլիոնավոր դոլարներ քամուն տալ տարբեր անիմաստ միջոցառումների կազմակերպման համար:




Լրահոս