Մահացու ելքով վթար Գորիսի ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
71-ամյա Նապոլեոն Պետրոսյանի վարած “Մերսեդես-Բենց 210 Դ” մակնիշի ավտոմեքենան հոկտեմբերի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Կապան-Գորիս ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին՝ 1955 թ. ծնված Գայանե Գինոյանը, տեղում մահացել են, իսկ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:




Լրահոս