Արդարությունը հաղթեց. Գորիսի ոստիկանապետի կողմից ծեծի ենթարկված, ապա կալանավորված երիտասարդն արդարացվել է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մարտի 8-ին Գորիսում աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել, որին «Ժողովուրդը» մեկ անգամ չէ որ անդրադարձել է: Նշված օրը՝ երեկոյան, մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, որտեղ նրանց արգելել են ներս մտնել: Երբ երիտասարդները հետաքրքրվել են, թե ինչու են այլ մարդիկ իրենց սեփական մեքենայով մտնում ռեստորան, իսկ իրենց արգելվում է, առաջացել էր վեճ, որին միջամտել էր նաեւ Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը:

Վեճի ընթացքում նա հարվածներ էր հասցրել երիտասարդներից մեկին՝ Արթուր Գևորգյանին, ապա նրան բերման ենթարկել ոստիկանություն՝ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով՝ ոստիկանի նկատմամբ դիմադրություն: Արդեն ոստիկանությունում պարզվել էր, որ Արթուր Գեւորգյանը Գորիսի ոստիկանապետ Մուշեղ Գեւորգյանի եղբայրն է: Այս փաստն ավելի էր բարկացրել ոստիկանապետ Ազիզյանին, որը եւ աշխատանքից հեռացրեց իր տեղակալին, եւ կալանավորեց նրա եղբորը:

«Ժողովուրդ» օրաթերթի եւ  ArmLur.am  լրատվականի բազում հրապարակումները, սակայն գործի ընթացքը փոխեցին: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով ոստիկանապետի լիազորությունները դադարեցվեցին, իսկ Արթուր Գեւորգյանը, ով մոտ 20 օր կալանքի տակ էր պահվում, ազատ արձակվեց: Գործը Սյունիքի մարզից ուղարկվեց ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Մանրամասները՝ ArmLur.am -ի տեսնյութում:




Լրահոս