Երեվանի Միկան եվ Սերգեյ Մովսեսյանը՝ Եվրագավաթում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի “Միկա” կանանց շախմատային թիմը հոկտեմբերի 20-26-ը կմասնակցի Հունաստանի Հռոդոս քաղաքում անցկացվելիք Եվրագավաթի 2013 թ. խաղարկությանը, հաղորդում է Armchess-ը:
“Միկայի” կազմում են գրոսմայստերներ Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան) Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը (երկուսն էլ՝ Հայաստան) եւ Լելա Ջավախիշվիլին (Վրաստան):Կանանց մրցաշարին կմասնակցի 11 ակումբային թիմ։
Բաց մրցաշարում Սանկտ Պետերբուրգի թիմի կազմում հայտավորված է Հայաստանի հավաքականի երկրորդ համար Սերգեյ Մովսեսյանը։ Տղամարդկանց մրցաշարին կմասնակցի 51 թիմ։




Լրահոս