Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Ղրղզստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Ղրղզստան: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

««Մանաս» միջազգային օդանավակայանում կայացել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման պաշտոնական արարողությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ պաշտոնական այցի ընթացքում կկայանան Աթամբաևի և Մերկելի բանակցությունները: Առաջնորդները կքննարկեն Ղրղզստանի և Գերմանիայի միջև համագործակցության հետագա խորացման հեռանկարները, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ:

Նշվում է նաև, որ բանակցությունների ավարտին Ղրղզստանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:




Լրահոս