Ինչպես արդեն տեղեկացրել էինք Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ներման խնդրանքով բաց նամակ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:
Նա խնդրել է իր դեմ մահափարձ իրականացրած Արա Ավետյանին և Սերգեյ Հարությունյանին ներում շնորհել:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ քանի որ նամակն այսօր է հրապարակվել, ժամանակ է պետք այն քննարկելու և որոշում կայացնելու համար. «Երբ որևէ որոշում կայացվի հասաարկությունն անպայման կտեղեկանա այդ մասին»: