Վահե Հակոբյանը` իր` Հայաստանից հեռանալու լուրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես ապրել ու ապրելու եմ Հայաստանում: ArmLur.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը` անդրադառնալով վերջերս մամուլում տարածված այն տեղեկություններին, թե ինքն ընտանիքով լքել է Հայաստանը:

Նշենք, որ համացանցում լուրեր էին պտտվում, որ Վահե Հակոբյանը որոշել է մշտական բնակություն հաստատել Ավստրիայի Գրանց քաղաքում եւ նրա երեխաներն արդեն Գրանցում հաճախում են դպրոց։

«Ես ապրել ու ապրելու եմ Հայաստանում: Հետաքրքիր չեն այդ հրապարակումները, այդպես անիմաստ նյութերի վրա ժամանակ չարժե ծախսել», – հավելեց նա:




Լրահոս