Շիրակի մարզում գրանցվել է հետցնցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանի ժամանակով 00.43-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2,5 մագնիտուդով հետցնցում, որի ուժգնությունը էպիկենտրոն¬ա¬յին գոտում կազմել է 3 բալ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ժամը 9.05-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել էր 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում` Գյումրի քաղաքից 20կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Արթիկ եւ Գյումրի քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:




Լրահոս