Սիրիական ճգնաժամի հարցով ավելի ու ավելի է մեծանում Իրանի գործոնը. թուրքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական ճգնաժամի հարցով ավելի ու ավելի մեծանում է Իրանի գործոնը տարածաշրջանում, ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը. «Իրանը վերջին ժամանակներում ակտիվացնում է իր ներկայությունը, ինչու չէ նաև Սիրիայի ուղղությամբ:

Թուրքիան չնայած, որ Իրանի հետ ունի նորմալ հարաբերություններ, չի կարող չդիտարկել նրան, որպես մրցակցի և Իրանի ուժեղացումը Թուրքիային պետք է որ դուր չգա»:

Թուրքագետը նաև նշեց, որ ՌԴ-ն, որը համգործակցում է Իրանի հետ, Սիրայի տարածաշրջանում ունի որոշակի դժգոհություններ, քանի որ Իրանը փորձում է ինքնուրույն դերակատարում ունենալ: Եվ այս ձգտումը դուր չի գալիս թե′ ՌԴ-ին, թե′ Թուրքիային:




Լրահոս