
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն այսօր լրագրողների հետ քննարկեց հնարավոր ամեն հարց, որը կապված չէ ԱԳՆ-ի աշխատանքի հետ, նա չցանկացավ մեկնաբանել այն հարցրեը, որոնք ուղղված էին տարածքների հանձնման խնդրին` պատճառաբանելով, որ տնտեսական մասով պատասխանատուն է և այդ հարցերին պետք է պատասխանի իր մյուս գործընկերը.
«Ես իհարկե Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ եմ, բայց զբաղվում եմ տնտեսական խնդիրներով: Ես պետք է խնդրեմ նման հարցերն ուղղել իմ մյուս գործընկերոջը, ով այդ թեմայից ավելի իրազեկ է և Ձեզ կպատասխանի: Ես իհարկե հետևում եմ, բայց ճիշտ կլինի իմ գործընկերը պատասխանի»:
Ստացվում է, որ ԱԳՆ տեղակալն անհաղորդ է երկրի ճակատագրին ու անտեղյակ ԼՂՀ հարցի կարգավորման խնդրից: