Կոռումպացված պաշտոնյաները պետք է հայտնվեն փողոցում. Վաչե Գաբրիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երբ խոսքը գնում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, պետք է հիշել, որ այն ունի երկու կողմ` առաջինը` մարդիկ ուզում են պաշտոնյաների տեսնել փողոցում և կան համակարգային մոտեցումներ, որոնք վերացնում են կոռուպցիոն հնարավորությունները»,-այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, նշելով, որ Կառավարությունը միտված է համակարգային լուծումներին.

«Աշխատանքներ են տարվում, կա առաջընթաց, կոռուպցիոն հանձնաժողովը դրա մասին տեղեկացնում է»:
Փոխվարչապետը հավատացրեց, որ եթե պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության վերաբերյալ փաստեր լինում են, ապա բնականաբար կոռումպացված պաշտոնայները պետք է հայտնվեն փողոցում:




Լրահոս