
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 18-ին կմեկնեն Թուրքիա: Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ անդամ է և աջակցում է Ադրբեջանի դիրքորոշումը:
«Անկարայի և Մոսկվայի մերձեցումը դրական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկման համար»,-ասել է Չավուշօղլուն: