ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում ապահովել զոհվածների դիերի տարհանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարություններից, նաև այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձան փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կոպիտ խախտում է եղել, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Որոշ մարմիններ մնում են չեզոք գոտում: Կողմերը իրար են մեղադրում հարձակման փորձի մեջ:

Համանախագահները կոչ են անում կողմերին՝ շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում և ապահովել զոհվածների մարմինների տարհանումը, ինչպես պայմանավորվել են նախօրեին՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ

Համանախագահները նաև կողմերին հիշեցնում են ուժի կիրառումից զերծ մնալու իրենց պարտավորվածությունների մասին»:




Լրահոս