ԼՂ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով. Չավուշօղլու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է դիվանագիտության և խաղաղ ճանապարհով լուծվի: Ապրիլին մենք ականատես եղանք, թե որքան անօգուտ են հրադադարի ռեժիմի խախտմանն ուղված սադրիչ գործողությունները»: Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ադրբեջանցի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Թուրքիան շարունակում է սատարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը: Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն օգտակար կլինի այդ հարցի լուծման գործում: Այդ մասին ես ասել եմ նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին: Ինչպես նաև արդեն կարգավորվել են Ռուսաստանի հետ հարաբերությունները, և մենք կշարունակենք քննարկել այդ հարցը նախագահներին, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների մակարդակով»,-ասել է Չավուշօղլուն:




Լրահոս