Նոր փորձաքննություններ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատմությունը շարունակում է մնալ հանրային քննարկումների առանցքում: Իհարկե, իրավապահները հայտարարեցին, որ կատարվածը ահաբեկչություն չէ, այլ կենցաղային հողի վրա տեղի ունեցած պատահար, սակայն հասարակության շրջանում առկա կասկածներն այն մասին, որ իրավապահներն իրականությունը թաքցնում են, այդպես էլ մինչեւ վերջ չվերացան:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի՝ այս գործը քննող քննիչները պատրաստվում են հայտարարել ավտոբուսի պայթյունի նախաքննությունն ավարտելու մասին:

Սակայն վերջին պահին որոշվել է եւս մեկ փորձաքննություն նշանակել: Արդյոք դա նշանակում է, որ գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել, թե պարզապես իրավապահները ինչ-որ բան են բացթողած եղել եւ վերջում միայն նոր նկատել են: Այս խնդիրը կպարզվի միայն, երբ կստացվեն փորձաքննության պատասխանները: Դրանից հետո իրավապահները պետք է որոշեն նախաքննությունը շարունակել կամ էլ կազդարարեն քննությունն ավարտելու մասին:




Լրահոս