Խոշոր հրդեհ Գյումրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 18-ին, ժամը 14.47-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Քութայիսյան փողոցի սկզբնամասում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 6 ա հասցեում` նախկին բնակվարչության շենքի բակում, այրվում է 2 տնակի և մի քանի ավտոտնակի տանիք (340 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.31-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս