Նախկին ՕԵԿ-ական, որ ասում եք, ես չգիտեմ՝ պիտա՞կ է, լա՞վ է, թե՞ վատ. OԵԿ-ական գործարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին ՕԵԿ-ական պատգամավոր, գործարար Արայիկ Հայրապետյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե այժմ ինչ գործունեություն է ծավալում, հնարավո՞ր է՝ եկող տարվա խորհրդարանական ընտրություններին մասնակցի:

«Ես հայտարարել եմ, որ քաղաքականությունով չեմ զբաղվում, խորհուրդ եմ տվել բոլոր բիզնեսմեններին այլեւս չզբաղվեն: Քաղաքական գործիչները թող զբաղվեն քաղաքականությամբ, ես զբաղված եմ զուտ բիզնեսներով, որը ոչ պակաս հայրենիքի համար է, պետք չի բոլորը գնան, ընտրությունների մասնակցեն»,- ի պատասխան՝ ասաց Հայրապետյանը:

Մեր այն հարցին, թե որպես նախկին ՕԵԿ-ական ինչպես է վերաբերվում իր կուսակցության` «Հայկական վերածնունդ» անվանափոխմանը, գործարարը պատասխանեց. «Նախկին ՕԵԿ-ական, որ ասում եք, ես չգիտեմ՝ պիտա՞կ է, լա՞վ է, թե՞ վատ, չեմ կարող հասկանալ: Մարդ իրավունք ունի, իմ կարծիքով, տարբեր կյանքի բերումներով, տարբեր քաղաքականության մեջ լինի: Եւ քանի որ ես, քանի տարի է՝ ուղղակի չեմ շփվում, չեմ կարող իմ կարծիքն ասել»:




Լրահոս